Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 27-29, երեկոյան՝ 19-21 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 2-ին և 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակը Հայաստանում
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա, հունիսի 3-4-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 27-29, երեկոյան՝ 19-21 աստիճան։