Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Դատական հաջորդ նիստը կայանալու է հունիսի 5-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։
Դավիթ Բաբայանն ու Արկադի Ղուկասյանը
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, քննվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերը։
Բակո Սահակյանւ
Նշվում է, թե հարցաքննվել են պատերազմից «տուժած խաղաղ բնակիչները»։
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 5-ին։
Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը և Արկադի Ղուկասյանը
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Արայիկ Հարությունյանը
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության ընթացքում շուրջ 30 «տուժած» է հարցաքննվել