Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հենացատկի եզրափակիչում նա հավաքել է 14,799 միավոր և դարձել ոսկե մեդալակիր:
Նշենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանն արծաթ է նվաճել, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։