Սյունիքում մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իրվարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 9-ամյա Արամ Ա-ին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: