ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Կիևի հրամանով հրկիզմանը մասնակցած հանցագործների ձերբակալության տեսանյութը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի երեք շրջաններում ձերբակալվել է վեց անձ, որոնք դարձել են հեռախոսային խարդախության զոհ և ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հրկիզել են տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ և Մայիսի 9-ի առթիվ քաղաքը զարդարող դեկորացիաներ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու երիտասարդների «բռնացրել» տանը: