Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

2024/2025 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում 35 խաղ է անցկացրել ավարտված մրցաշրջանի բոլոր մրցաշարերի ընթացքում: Սպերցյանը դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 20 միլիոն եվրո է։