Դատարանն անմեղ ճանաչեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետին

Դավիթ Սանասարյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Դատարանն անմեղ ճանաչեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին։
Արդարացման դատավճիռը հրապարակվեց գործը մոտ 6 տարի դատարանում քննվելուց հետո:
Դատավճիռը կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։
Հիշեցնենք` 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք էր առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Որտեղ պետք է պահվեր ՔԿ–ից հափշտակված գումարը և ինչու էր մնացել պահարանում. մեկնաբանություն