Գործող մեխանիզմները բավարար են բենզինի շուկան վերահսկելու համար. Անահիտ Սարգսյան

Sputnik
Հայաստանում բենզինի շուկան կարգավորելու նոր առաջարկներ ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Գեղամ Գևորգյանը Խորհրդարանում հայտարարեց, որ նախատեսում են փոխել բենզինի ակցիզային հարկի տրամաբանությունը։ Գործող տրամաբանությունը հետևյալն է` որոշակի գումարային սահմանաչափի հասած տնտեսվարողները բենզինի վաճառքը կարող են ավելի քիչ ցույց տալ և, մեծ հաշվով, ավելի քիչ հարկ վճարել։ Ըստ այդ տրամաբանություն է, որ ամենամեծ ներկրողը փաստ չէ, որ ամենամեծ հարկ վճարողն է։
Հաջորդ խնդիրը բենզինի որակն է։ Գեղամ Գևորգյանի խոսքով` բենզինը տեղափոխվում է որոշակի պահեստներ, իսկ այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում և վառելանյութը կորցնում է որակը։ Հանձնաժողովը նախատեսում է նաև որոշ նյութերի վրա մաքսատուրք սահմանել, որ բենզինին խառնելն այլևս ձեռնտու չլինի։
Եվ ընդհանրապես, ըստ Գևորգյանի Կառավարություն են ներկայացրել բենզինի շուկան կարգի բերելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախկին անդամ Անահիտ Սարգսյանը վստահեցրել է, որ գործող մեխանիզմներն էլ բավարար են բենզինի շուկան վերահսկելու համար։