Թուրքիան պատրաստ է հունիսի 2-ին ընդունել ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները. աղբյուր

Մոսկվան առաջարկել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Թուրքիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիան լիովին պատրաստ է Ստամբուլում ընդունել ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին Թուրքիայում և փոխանցել իր մշակած հուշագիրը։
«Մենք լիովին պատրաստ ենք», - ասել է գործակալության զրուցակիցը ՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի թղթակցի հարցին, թե Թուրքիան պատրաստ է ընդունել պատվիրակությունների բանակցությունները:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
Նշենք, որ Ստամբուլում ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության համաձայն՝ արդեն իսկ իրականացվել է գերիների փոխանակում «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։