Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտին–Զելենսկի հանդիպում հնարավոր է, բայց կոնկրետ պայմանավորվածություններից հետո. Պեսկով

Ուկրաինայի վերաբերյալ հուշագրի ռուսաստանյան տարբերակի մշակման աշխատանքներն ավարտվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է, բայց այն պետք է լինի պատվիրակությունների կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ հուշագրերի նախագծերի բովանդակությունը շուտով հայտնի կդառնա. փաստաթղթի ռուսաստանյան նախագծի մշակման աշխատանքներն ավարտվում են: Դրանից հետո խոսքը կգնա բանակցությունների հաջորդ փուլի մասին։ Պեսկովը հստակեցրել է, որ Ուկրաինայի հետ ժամանակավոր հրադադարի պայմանների քննարկման համար փաստաթղթերը նույնպես պատրաստվում են:
Կրեմլը ԶԼՄ-ներով չի քննարկում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը, որոնք պետք է համաձայնեցվեն. դա պետք է արվի առանձին ռեժիմով։ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ ուկրաինական կարգավորման գործընթացում կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել։
Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի վայրը պետք է բավարարի ուղիղ բանակցություններ վարող երկու կողմերին:
Պեսկովը կոչ է արել ուշադիր վերաբերվել ուկրաինական կարգավորման հետ կապված ԶԼՄ-ների «բացահայտումներին», քանի որ այնտեղ շատ ֆեյքեր ու բացահայտ ստեր կան։
Հիշեցնենք` նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման համար Մոսկվան կրկին կդիմի Անկարային: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած պահի ընդունել պատվիրակություններ Մոսկվայից և Կիևից, և դրանում տեսնում է իր ուրույն առաքելությունը:
«Հանցագործը պետք է պատժվի». Լավրովը՝ Կիևի հարձակումներին ՌԴ-ի պատասխան հարվածների մասին
Լավրովը նաև հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման համար Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, միջուկային ազատ կարգավիճակին վերադառնալը Ռուսաստանի պայմաններից մեկն է: