ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մահացու վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 21։30-ի սահմաններում Մյասնիկյան փողոցում 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։