Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի ունեցած ողբերգության մասին։ 14 տարեկան պատանին մահացավ գնացքի հարվածից։ Ըստ Հարավկովկասյան Երկաթուղու հաղորդագրության` Գյումրի–Երևան լեկտրագնացքի մեքենավարը մոտ 130 մետր հեռավորության վրա նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի` մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունը կանխել չի կարողացել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով. դա կոչվում է արգելակման ճանապարհ` այն ճանապարհը, որը գնացքն անցնում է արգելակման պահից մինչև լիրաժեք կանգ առնելը և այս դեպքում այն կազմել է 380 մետր։ Վրաերթն անխուսափելի է եղել, քանի որ մեքենավարը պատանուն նկատել է 130 մետր հեռավորության վրա։
Մի կողմից` անշուշտ, ողբերգություն է տեղի ունեցել, բայց մյուս կողմից` որն էր մեքենավարի մեղքը, որին ձերբակալել են։ Երկաթուղային անվտանգության և պատասխանատվության թեմայով Sputnik Արմենիան զրուցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ։