ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող հինգ ԱԹՍ–ի գրոհ են հետ մղել: Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այն հատվածներում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է Սոբյանինը Telegram-ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։