ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կախովկա քաղաքի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին Խերսոնի մարզի Դնեպրի ձախափնյա բնակավայրերին հասցրել է 40 հարված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:
«Ցերեկային ժամերի ընթացքում ուկրաինական բանակըհրետանու միջոցով 24 հարված է հասցրել ձախափնյա բնակավայրերին։ Կիևի ռեժիմի զինյալների կողմից ևս 16 գնդակոծություն տեղի է ունեցել գիշերը», - հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Նովայա Կախովկայիվարչակազմի շենքը նույնպեսենթարկվել է ուկրաինական դրոնի հարձակմանը։
© Photo
Մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ են հայտնվել մարզի 9 բնակավայրեր՝ Տավրիյսկը, Նովայա Կախովկան, Կաիրին, Բոլշիե Կոպանին, Ալեշկին, Կախովկան, Պրոլետարկան, Նովայա Մայաչկան և Կորսունկան:
Ավելի վաղ հաղորդվելէր, որ Նովայա Կախովկայի վարչակազմի շենքի վրա անօդաչու թռչող սարքի կիրառման հետևանքով ավերվել են պատուհանները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։