Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 5 անօդաչու թռչող սարք. քաղաքապետ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. Արխիվային լուսանկար
Միայն վերջին 1.5 ժամվա ընթացքում խոցվել է 4 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 5 անօդաչու թռչող սարք: Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մայիսի 25-ի գիշերը և վաղ առավոտյան խոցվել են Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Դրանք թռիչքներ չեն ընդունել և չեն ուղարկել։
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը զգուշացրել է իր չվացուցակի հնարավոր փոփոխությունների մասին՝ Մոսկվայի որոշ օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ուկրաինական գնդակոծության հետևանքով Կախովկայում տուժել է 5 խաղաղ բնակիչ