ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։