ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Կոլումբիայի արևմուտքում՝ Կինդիոյի Էլիկոիդալ կամրջի մոտ, ուսանողական ավտոբուսը վթարի ենթարկվել, զոհվել է առնվազն 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է RCN ռադիոկայանը:
Ավտոբուսում եղել են 22 ուսանող, 2 դասախոս և ուսումնական հաստատության 1 աշխատակից։ Caracol հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի զոհ են դարձել 8 ուսանող և 3 դասախոս։ Ոմանք բառացիորեն ավտոբուսի պատուհանից անմիջապես ընկել են անդունդը:
Ուսանողները դասախոսների հետ վերադառնում էին գործնական պարապմունքից:
Կոլումբիայի Արմենիա քաղաքում գտնվող Հումբոլդտի համալսարանում երկօրյա սուգ է հայտարարվել: