Իրանի ԱԳՆ-ն է կանչվել է Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականը, նրան բողոք են հայտնել. ISNA

Պատճառը ֆրանսիացի նախարարի հայտարարություններն էին Կաննում իրանցի ռեժիսորի հաղթանակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականը, նրան բողոք են հայտնել՝ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունների հետ, հաղորդում է ISNA պետական ​​գործակալությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարության արևմտաեվրոպական բաժնի ղեկավար Մոհամմադ Թանհայը կանչել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան խորհրդականին և բողոքել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Իսլամական Հանրապետության վերաբերյալ արված նվաստացուցիչ արտահայտությունների և անհիմն հայտարարությունների կապակցությամբ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հայտնել ենք, որ իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Պարզ պատահար» ֆիլմը արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Բարոն արձագանքել է՝ ասելով, որ ռեժիսորը մրցանակը ստացել է «ի նշան իրանական ռեժիմի ճնշման դիմադրության»։