Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկել և մահացել

Գնացք. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկել և մահացել: Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել»:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
News.am տեղեկություններով` մահացած 2009 թվականին ծնված պատանի էր, նա Արցախից էր, ընտանիքով բնակվում էին Ջրառատ համայնքում։