Վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ–ներ չեն արձանագրվել. ՆԳՆ

Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված ավտոմեքենաներից 152-ի ղեկին եղել են անչափահասներ։
Sputnik
Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։
Հիշեցնենք, որ մայիսի 23–ին Հայաստանի ավելի քան 1500 կրթական հաստատություններում ավելի քան 60 հազար շրջանավարտների համար հնչել է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում անցկացվել է «Վերջին դաս» միջոցառումը: