Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական գերությունից վերադարձած զինծառայողների ու և քաղաքացիական անձանց առաջին կադրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան 270 զինվորական ու 120 քաղաքացիական անձ են փոխանակել ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։