«Լուրերը տեսել ենք»․ Պեսկովը՝ Բրազիլիայում իբր ՌԴ հետախուզական ցանց բացահայտելու մասին

The New York Times թերթը գրել էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները, իբր, Բրազիլիան վերածել են «լրտեսների ֆաբրիկայի՝ խիստ ծպտված օպերատիվ աշխատակիցների համար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում տեսել են Բրազիլիայում ռուսական հետախուզական ցանցի իբր բացահայտման մասին հաղորդագրությունները:
«Մենք իսկապես տեսել ենք այդ հաղորդագրությունները, որևէ կերպ չենք կարող մեկնաբանել։Մենք վարչակազմում նման տեղեկատվության չենք տիրապետում», - ասել է նա լրագրողներին ի պատասխան համապատասխան հարցի։
Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով սեփական հետաքննության արդյունքներին, նշել էր, որ Բրազիլիայի հակահետախուզությունը 2022 թվականի ապրիլից ի վեր առնվազն ինը ռուս գործակալ է բացահայտել, որոնք տարիներ շարունակ այնտեղ ապրել են բրազիլական անձնագրերով՝ սպասելով հանձնարարությունների ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: