ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՕՊ-ը հետ է մղել Մոսկվայի վրա ութ դրոնների հարձակումը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ միջոցները հետ են մղել Մոսկվայի վրա եկող ութ անօդաչուների հարձակումը։ Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - տելեգրամյան ալիքում նշել է Սոբյանինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։