Վերջնագրեր մի ներկայացրեք. Լավրովի խորհուրդները ապագա դիվանագետներին Երևանում

Սեփական երկրի անվտանգության համար անհրաժեշտ է ցանկացած պայմաններում գտնել դիվանագիտական քայլեր, որոնք թույլ կտան նաև գործընկերոջը ունենալ իր շահերին համապատասխանող ինչ-որ բան, հավելել է Լավրովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Դիվանագետի գլխավոր հատկանիշներից է ոչ թե վերջնագրեր ներկայացնելը, այլ գործընկերոջը լսելը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Հայ-ռուսական համալսարանի ուսանողի հարցին:
Այդ կապակցությամբ նա հիշել է ԱՄն Ֆլորիդա նահանգից Կուբա թռչող ինքնաթիռը կուբայական ուժերի կողմից ոչնչացնելուց հետո ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Մադլեն Օլբրայթի հետ իր բանակցությունները:
Հայաստանը ցանկանում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնել. Լավրովը
Երկու ժամ տևած քննարկումների արդյունքում համաձայնեցվեցին հայտարարության երկու պարբերություններ, որոնք ընդունելի էին և՛ Վաշինգտոնի, և՛ Հավանայի համար։ Մեկ այլ դրվագ կապված է 2015 թվականին իրաքյան սցենարով Իրանի Իսլամական Հանրապետություն լայնածավալ ռազմական ներխուժման կանխման հետ, երբ ընթանում էին բանակցություններ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Սիրիայում քիմիական զենքի առկայության պատրվակով այն ժամանակ քննարկվում էր Իրան ներխուժման հնարավորությունը, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացումից հնարավոր եղավ խուսափել, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Կարևոր է, երբ դու ոչ թե վերջնագիր ես ներկայացնում, այլ առաջ ես մղում քո նպատակները, որպեսզի մյուս կողմն էլ մնա բանակցային գործընթացում։ Գործընկերոջը միշտ պետք է լսել, բայց՝ քո խնդիրների բացարձակ ըմբռնումով: Սեփական երկրի անվտանգության համար անհրաժեշտ է ցանկացած պայմաններում գտնել դիվանագիտական քայլեր, որոնք թույլ կտան նաև գործընկերոջը ունենալ իր շահերին համապատասխանող ինչ-որ բան», - հայտարարել է Լավրովը։
Լավրովի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման մոտեցում ունի նույնիսկ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումը ելնում է նրանից, որ վերջնական կարգավորումը պետք է լիովին ընդունելի լինի բոլոր կողմերի համար, և Մոսկվան միշտ պատրաստ է քննարկել փոխզիջումները, հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: