ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրաժարվել է հաստատել 17-ամյա ռուս գեղասահորդուհի Վերոնիկա Ժիլինայի մարզական քաղաքացիության փոփոխությունը, որը խնդրել էր տեղափոխվել Ադրբեջանի հավաքական։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը նշում է, որ ISU-ն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից (ФФККР) հրաժարման պաշտոնական նամակ է պահանջել: Ավելի վաղ ֆեդերացիան հրաժարվել էր հավանություն տալ ադրբեջանական անձնագիր ստացած մարզուհու տեղափոխությանը, ինչի մասին նա հայտնել էր մայիսի 14-ին իր սոցիալական ցանցերում:
Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն հայտարարել է, որ Ժիլինան Ռուսաստանի հավաքականի անդամ է և չի կարող այլ ազգային թիմ տեղափոխվել: Նա ընդգծել է, որ ֆեդերացիայում չեն հասկանում, թե ինչու Ժիլինան ելույթ չի ունենում։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել Բաքվում կայանալիք պատանեկան Գրան պրիի բանակցությունների ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-27-ը: Միջոցառմանը հրավիրված է ISU-ի ղեկավարությունը:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ մարզվող Ժիլինան առողջական խնդիրների պատճառով երկու մրցաշրջան բաց է թողել: Գեղասահորդուհին մի քանի «ուլտրա-սի» վարժությունների է տիրապետում: Նա պատանիների Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող է դարձել: