Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը հետ է մղել դեպի Մոսկվա թռչող երեք ԱԹՍ–ների հարձակումը․ Սոբյանին

Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՕՊ-ը հետ է մղել Մոսկվայի վրա թռչող երեք ԱԹՍ-ների հարձակումը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,– գրել է Սոբյանինը իր Telegram-ալիքում։
«Ռոսավիացիան» հայտնում է, որ օդանավերի թռիչքի և վայրէջքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» օդանավակայաններում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը:
ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 125 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ