Գագաուզիայի ղեկավար Գուցուլին տնային կալանքի տակ են թողել մինչև հունիսի 13-ը

Գուցուլին մեղադրում են 2023 թվականի ընտրարշավը ֆինանսավորելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Մոլդովայի Գագաուզյան Ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլին տնային կալանքի տակ են թողել մինչև հունիսի 13-ը։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան։
Նշվում է, որ Քիշնևի Վերաքննիչ պալատը մերժել է քաղաքական գործչի փաստաբանների միջնորդությունը։
Գագաուզիայի ղեկավարի կալանավորումը կդառնա Մոլդովայի իշխանության «դագաղի վերջին մեխը». Շոր
Գուցուլին մեղադրում են 2023 թվականի ընտրարշավի իբր անօրինական ֆինանսավորման հետ կապված հոդվածներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուցուլը հայտարարել է` Գագաուզիայի ժողովուրդը թույլ չի տա իրեն պաշտոնանկ անել:
Հիշեցնենք` Գուցուլը ձերբակալվեց մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, այնուհետև 20 օրով կալանավորվեց: Դատախազությունը Գագաուզիայի ղեկավարին մեղադրում է հանրապետությունում հակասահմանադրական ճանաչված «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ: Ի սկզբանե դատարանը որոշել էր, որ Գուցուլը պետք է կալանքի տակ գտնվի մինչև ապրիլի 14-ը, սակայն ապրիլի 9-ին խափանման միջոցը փոխվեց 30-օրյա տնային կալանքով։