ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հիվանդ կենդանիները տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ ենթարկվել են հարկադիր սպանդի, այնուհետև իրականացվել է ախտահանություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` մարդն այս հիվանդությամբ կարող է վարակվել կենդանիների հետ անուղղակի կամ ուղղակի շփման հետևանքով, վարակված սննդամթերք` միս, կաթ, պանիր օգտագործելու դեպքում։ Մարդկանց մոտ բրուցելոզ հիվանդության կլինիկական ախտանշաններն են` փոփոխական ջերմություն, առատ քրտնարտադրություն (հատկապես գիշերային ժամերին), մկանների, հոդերի կամ մեջքի ցավեր։