Ծիր Կաթինը՝ ՄՏԿ-ից․ «Milky Way - 2025» մրցույթի լավագույն լուսանկարները

Բացի Ծիր Կաթինից, հավաքածուում կարելի է տեսնել գիսաստղ, երկնաքարային անձրև և Լուսնի խավարում:
Sputnik
Capture the Atlas ճանապարհորդական բլոգը հրապարակել է «Ծիր Կաթինի տարվա լուսանկարիչ» 8-րդ ամենամյա մրցույթի 25 լավագույն լուսանկարների ընտրանին։ Լուսանկարներն արվել են ամբողջ աշխարհից, այդ թվում, պատմության մեջ առաջին անգամ, տիեզերքից։
«Milky Way Photographer of the Year 2025» մրցույթին ավելի քան 6000 հայտ է ներկայացվել։ Ընդգրկվել են 16 տարբեր ազգությունների լուսանկարիչների աշխատանքներ, որոնք արվել են աշխարհի 25 կետից, այդ թվում Չիլիից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Շվեյցարիայից, Գվատեմալայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Թայվանից, Արգենտինայից, Եմենից, Չադից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Նամիբիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։
Այս տարի մրցութային լուսանկարների հավաքածուն ներառում է Ծիր Կաթինի եզակի լուսանկարը, որն արվել է Միջազգային տիեզերակայանից՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Դոն Փեթիթի կողմից: Բացի Ծիր Կաթինից, հավաքածուում կարելի է տեսնել գիսաստղ, երկնաքարային անձրև և Լուսնի խավարում:
Ծիր Կաթինի սեզոնը Հյուսիսային կիսագնդում սովորաբար տևում է փետրվարից մինչև հոկտեմբեր, իսկ Հարավային կիսագնդում՝ հունվարից մինչև նոյեմբեր, ընդ որում՝ այս գալակտիկայի ամենաերկար դիտվող ժամանակահատվածը մայիս-հունիսին է։
Ներկայացնում ենք լավագույն 25 լուսանկարներից 12-ը։
1 / 12

Starlit Ocean: A Comet, the setting Venus, the Milky Way, and McWay Falls, լուսանկարիչ՝ Xingyang Cai

2 / 12

One in a Billion, լուսանկարիչ՝ Don Pettit

3 / 12

Bottle Tree Paradise, լուսանկարիչ՝ Benjamin Barakat

4 / 12

Cosmic Fire, լուսանկարիչ՝ Sergio Montúfar

5 / 12

Winter Fairy Tale, լուսանկարիչ՝ Uroš Fink

6 / 12

Echiwile Arch, լուսանկարիչ՝ Vikas Chander

7 / 12

Blosoom, լուսանկարիչ՝ Ethan Su

8 / 12

Galaxy of the Stone Array, լուսանկարիչ՝ Alvin Wu

9 / 12

Un Destello en la Oscuridad, լուսանկարիչ՝ Luis Merino

10 / 12

Boot Arch Perseids, լուսանկարիչ՝ Mike Abramyan

11 / 12

A Sea of Lupines, լուսանկարիչ՝ Max Inwood

12 / 12

Universo de Sal, լուսանկարիչ՝ Alejandra Heis