«Իշխանությունները վերջին շրջանում սկսել են ավելի քիչ օգտագործել «խաղաղության պայմանագրի» գործիքակազմը, մինչդեռ նախկինում ակնհայտորեն փորձում էին հանրությանը հրամցնել այն գաղափարը, թե ուր որ է խաղաղություն է լինելու, պայմանագիր է ստորագրվելու։ Ես կարծում եմ, որ հանրությունը սկսել է հստակ ընկալել, որ խաղաղության վերաբերյալ խոսակցություններն առանց կոնկրետ արդյունքների այլևս չեն աշխատում, նույնիսկ հակառակը` նյարդայնացնում են հասարակությանը։ Այդ պատճառով ավելի շատ սկսել են վերադառնալ իրենց նախկին խաղացանկին։ Հանկարծ հիշեցին ապօրինի գույքի թեման, Մարտի 1-ի գործի մասին, նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործին են փորձում նոր երանգ տալ և այլն»,– ասաց Հակոբյանը` միաժամանակ ընդգծելով, որ այս գործիքակազմը ևս արդեն նախկին ազդեցությունը չի ունենում ընտրազանգվածի վրա։