ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն այսօր ավելի քան 2 ժամ զրուցել են հեռախոսով։ ՌԴ նախագահն այդ մասին հայտնել է լրագրողներին և որոշ մանրամասներ ներկայացրել։
Նա զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար:
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի կարևոր կետերը.
Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին, սակայն պետք է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։
ՌԴ-ի և Ուկրաինայի հուշագրում կարող են ընդգրկվել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները։
ՌԴ-ն և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու լինեն երկու կողմերին։
Ստամբուլյան շփումների վերսկսումը վկայում է, որ կողմերն ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է։
«Մեզ համար գլխավորը այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք` 2-րդ անգամ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփն ու Պուտինը երկու անգամ էին զրուցել հեռախոսով։ Առաջին զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12–ին, երկրորդը՝ մարտի 18-ին։ Երկու դեպքում էլ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը։