2018–ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը զանգել է Սերժ Սարգսյանին. ի՞նչ պատասխան է ստացել

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
Մինչ այդ զանգը ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահները երկար ժամանակ շփում չէին ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. 2018–ի հանրահավաքների օրերին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչու 2018–ին թիկունք չկանգնեցիք Սերժ Սարգսյանին։
«Այդ օրերին ես զանգել եմ նրան։ Ինձ տարբեր տեղերից ասում էին, որ սա գնում է այլ ուղղությամբ, կարծես կոնտրոլը կորցնում ենք։ Ես զանգեցի, հարցրեցի` վիճակը ո՞նց է գնահատում։
Ինքը շատ հանգիստ ասեց` ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ վերահսկվում է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ` իրավիճակի սխալ գնահատում է արվել»,–պատմեց Քոչարյանը։
Նա հավելեց, որ մինչ այդ զանգը երկար ժամանակ շփում չէր ունեցել 3–րդ նախագահի հետ, բայց դա այն դեպքն էր, որ ինքը հարկ համարեց զանգի և փորձի աջակցել։