Կարկուտից վնաս կրած համայնքները աջակցություն կստանան. Պապոյանն է խոստացել

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Արագածոտնի՝ կարկուտից տուժած գյուղեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կարկուտից վնաս կրած համայնքները կառավարությունից աջակցություն կստանան, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզ այցի ժամանակ։ Նախարարը եղել է կարկուտից տուժած Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, այգեգործների հետ քննարկել նրանց խնդիրները։
Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզ
«Պետությունը ձեզ մենակ չի թողնի, և կառավարությունը մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- ասել է նախարարը գյուղացիներին։
Հիշեցնենք, որ մայիսի առաջին կեսին ուժեղ կարկուտներ են տեղացել ՀՀ տարբեր մարզերում ու մասնակի վնասել տեղացիների բերքը։
Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզ