ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ–2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Յոհաննես Փիթչը (բեմական անունը՝ JJ) իր «Wasted Love» երգով։ Նա ստացավ 436 միավոր։
Երկրորդ տեղը գրավեց Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Էստոնիան ներկայացնող Թոմի Քեշը (356 միավոր)։
Հայաստանի պատվիրակ Պարգը զբաղեցրեց 20–րդ հորիզոնականը (72 միավոր)։
Հիշեցնենք` այս տարի մրցույթն անցկացվեց Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Կիսաեզրափակիչում հանդես եկան 26 երկրի ներկայացուցիչներ։
Նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Nemo-ն, իսկ Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» գրավել էր 8-րդ հորիզոնականը։