ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագրի նախագիծ պատրաստել Արթուր Չիլինգարովի անվան դրամաշնորհային ծրագիր հիմնելու մասին՝ երիտասարդների բնապահպանական նախագծերին աջակցելու համար:
2025 թվականի մարտի 27-ին ՌԴ նախագահի` Մուրմանսկ կատարած աշխատանքային այցի արդյունքում ստացված հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Պատրաստել Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի նախագիծ՝ Ա․ Ն․ Չիլինգարովի անվան դրամաշնորհային ծրագիր հիմնելու մասին, որն ուղղված կլինի Արկտիկայում բնապահպանական, կրթական և գիտական նախագծերի իրականացման շրջանակներում երիտասարդական նախաձեռնությունների աջակցությանը»,-ասվում է փաստաթղթում:
Արթուր Չիլինգարովը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ընդգրկված է եղել Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտություններով զբաղվող միջազգային գիտական կազմակերպությունների ղեկավարության կազմում։ Ավելի քան 50 գիտական աշխատության հեղինակ է։
Չիլինգարովը մահացավ 2024 թվականի հունիսի 1-ին երկարատև հիվանդությունից հետո, երկու ամիս անց նա կդառնար 85 տարեկան։