«Բարսելոնայի» հետ խաղից առաջ մեքենան մխրճվել է «Էսպանյոլի երկրպագուների մեջ․ կան տուժածներ

Հաղորդվում է մեքենայի վրաերթի հետևանքով 5 տուժածի մասին։
Sputnik
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Էսպանյոլ»- «Բարսելոնա» հանդիպումից առաջ մեքենան մխրճվել է «Էսպանյոլի» երկրպագուների բազմության մեջ: Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենան, որի շուրջը երկրպագուներն են, արագություն հավաքում՝ վրաերթի ենթարկելով մարդկանց:
Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող մարդկանց մեջ. տեսանյութ
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով կան տուժածներ, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է առնվազն հինգ մարդ։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դիտարկում է վարկածը, թե վարորդը կորցրել է կառավարումը: