Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատը»

Այսպես կոչված, դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական դատական նիստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօրվա դատավարության ընթացքում տեսանյութեր են ցուցադրվել, որոնք նկարահանվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Զանգելանում (Կովսական)։
Նշվում է, որ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը դիմել է դատարան՝ նշելով, որ մշտական բուժում է անցնում, ուստի խնդրել է փոխել իրեն։ Դավիթ Բաբայանն էլ չի առարկել։
Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-ին։
Դավիթ Բաբայան
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
1 / 7

Լևոն Մնացականյան

2 / 7

«Դատավարության» ժամանակ

3 / 7

«Դատավարության» ժամանակ

4 / 7

«Դատավարության» ժամանակ

5 / 7

Բակո Սահակյան

6 / 7

Արկադի Ղուկասյան

7 / 7

«Դատավարության» ժամանակ