Պայթյուն Պակիստանում` հանրահավաքի ժամանակ. զոհ և վիրավորներ կան

Բելուջիստանի իշխանությունները դատապարտել են հարձակումը՝ այն անվանելով «վախկոտ արարք»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Քվետտա քաղաքում «Պակիստանի ժողովրդական կուսակցության» հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ARY News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ոստիկանության տվյալներով՝ ամբոխի մեջ ձեռքի երկու նռնակ է նետվել, ինչպես նաև օգտագործվել է M203 նռնականետ։ Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի ասամբլեայի պատգամավոր Ալի Մադադ Ջատակի ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը չի տուժել, սակայն նրա մեքենան վնասվել է։
Պակիստանում գրավված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել, 28 զինվոր է զոհվել
Բելուջիստանի իշխանությունները դատապարտել են հարձակումը՝ այն անվանելով «վախկոտ արարք»։ Տուժածները բուժօգնություն են ստացել և տեղափոխվել վնասվածքաբանության կենտրոն։