Մահացել է դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի ամուսինը՝ խորհրդային դիվանագետ Վիլիկ Խշտոյանը

Վիլիկ Խշտոյան
Վիլիկ Խշտոյանը կհուղարկավորվի հայկական գերեզմանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մոսկվայում 93 տարեկանում մահացել է խորհրդային դիվանագետ Վիլիկ Խշտոյանը։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել է նրա առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Կարինան։
«Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Վագանկովսկոյե գերեզմանատանը, ապա կթաղվի կնոջ (Նադեժդա Ռումյանցևա) կողքին՝ հայկական գերեզմանոցում», – ասել է Կարինան։
Խշտոյանը եղել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալը Եգիպտոսում և Մալայզիայում, ինչպես նաև «Վնեշպոսիլտորգի» նախագահը։ Դստեր խոսքով՝ նա շարունակել է աշխատել գրեթե մինչև 90 տարեկանը։
Նրա կինը՝ Նադեժդա Ռումյանցևան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, հայտնի է «Աղջիկներ» և «Բենզալցակայանի թագուհին» ֆիլմերում մարմնավորած դերերով։
Մահացել է խորհրդահայ թատրոնի և հեռուստատեսային դերասան Աշոտ Բաբայանը