ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Շուտով էլեկտրաէներգիան ամբողջությամբ կվերականգնվի Երևանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
ՀԷՑ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով։
«Մասնագետները հերթով վերականգնում են, մոտակա րոպեներին ամբողջը կվերականգնվի»,– հայտնեցին ընկերությունից։
Հիշեցնենք` ժամը 17:15-ից հոսանքազրկվել են Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցները, Տիգրան Մեծի պողոտան, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյան, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյան, Սոֆիայի փողոցները։