Մահացել է ռեժիսոր Գայդայի այրին՝ դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Նինա Գրեբեշկովա
Դերասանուհին շուրջ 130 կերպար է մարմնավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 94 տարեկանում մահացել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայի այրին` ՌԴ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության անդամ Նինա Գրեբեշկովան։
Նինա Գրեբեշկովա

«2025 թվականի մայիսի 10-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ բազմաթիվ սերունդների սիրված դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Նինա Պավլովնա Գրեբեշկովան (1930-2025)», - ասվում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Telegram–ում։

Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ դերասանուհին շուրջ 130 կերպար է մարմնավորել, դրանց թվում են «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմում հոգեբուժարանի բժշկուհու դերը, «Ադամանդե ձեռքը» ֆիլմում` Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովի կնոջ, «12 աթոռ» ֆիլմում` Մուսիկի (Թամար թագուհի), «Չի կարող պատահել» ֆիլմում` Աննա Գորբուշկինայի, «Սպորտլոտո-82» ֆիլմում` Կլավա մորաքրոջ դերը։