Գազայի շուրջ բանակցելու համար Նեթանյահուն մայիսի 13-ին պատվիրակություն կուղարկի Դոհա

Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո կարգադրել է Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և պատանդներին ազատ արձակելու համար մայիսի 13-ին պատվիրակություն ուղարկել Կատար:
«Բանագնաց Ուիթկոֆի և դեսպան Հակաբիի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք առևանգվածներին ազատելու ծրագիր իրականացնելու փորձը։ Այդ նպատակով ես հրամայել եմ վաղը բանակցություններ անցկացնել Դոհայում», - X սոցցանցում գրել է Նեթանյահուն։
Ինչպես նշել է Նեթանյահուն, Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է Իսրայելին իր նվիրվածությունը և սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով:
Գազան հումանիտար աղետ է ապրում, ՌԴ-ն փորձում է օգնել. Պուտինը` Աբբասի հետ հանդիպմանը
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնական հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն միջնորդների` Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցություններում կողմերին ներգրավելու փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայան էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ փակելով նաև տարածք մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: