ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և առաջիկա մի քանի օրերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` մայիսի 12-15-ին առանձին հատվածներում անձրևները հորդառատ կլինեն։ Սպասվում է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 12-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև
անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: