ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել։ Այդ մասին գրել է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկությունները ստացվել են այսօր ժամը 14:40–ի սահմաններում։
Մինչ կժամանեին հրշեջ–փրկարարները, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։
Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների` տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, որը գառներ արածեցնելիս գետի մեջ նկատել է քաղաքացուն և ահազանգել 911։
Նախնական տեղեկություններով` մահացածը մոտ 70–ամյա Ալեքսանդր Հ.–ն է։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։