Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը բախվել է ինքնաթափ բեռնատարին և մարդատար ավտոմեքենային, կա առնվազն 8 զոհ։ Այս մասին հայտնել է AHaber հեռուստաալիքը:
«Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե մայրուղու վրա ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար ավտոմեքենային։ Նախնական գնահատականներով՝ զոհվել է առնվազն 8 մարդ», - հայտնում է հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ, նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։