Ռուսաստանի մարտական հզորությունը. Հաղթանակի զորահանդեսի ամենավառ կադրերը

Սպառազինության մի շարք նմուշներ առաջին անգամ ցուցադրվեցին զորահանդեսի ժամանակ։
Sputnik
Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ցուցադրեց իր մարտական հզորությունը։
Մոսկվայի Կարմիր հրապարակում ցուցադրվեցին ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էին հայտնվում հանրության առաջ:
Շքերթին ներկա գտնվողները հնարավորություն ունեցան տեսնելու նորագույն 152 միլիմետրանոց «Հիացինտ-Կ» և «Մալվա» հրետանային համակարգերը՝ անվավոր բազային շասսիով (հեռահար համակարգերը նախատեսված են հակառակորդի խոշոր օբյեկտների, պահեստների, ուժերի և միջոցների խոցման համար), ժամանակակից «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և ՏՕՍ-2 «Տոսոչկա» ծանր հրանետային համակարգերը։
Զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին նաև «Օռլան-10», «Օռլան-30», «Zala», «Լանցետ-51», «Լանցետ-52» և «Գարպիա» անօդաչու թռչող սարքերը: Այս բոլոր դրոնները լայն և արդյունավետ կիրառություն են գտել ռազմական հատուկ գործողության գոտում։
Հանդիսատեսը տեսավ նաև հայտնի Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրները և ռազմավարական նշանակության «Յարս» հրթիռային համալիրները: Վերջիններս Ռուսաստանի միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչի հիմքն են կազմում։
Ավանդույթի համաձայն՝ Մեծ հաղթանակի շքերթը եզրափակեցին վեց Սու-25 գրոհիչ ինքնաթիռները, որոնք երկինքը զարդարեցին ռուսական դրոշի գույներով։
Ներկայացնում ենք զորահանդեսի ամենավառ կադրերը։
1 / 15

Սու-25 գրոհիչներ

2 / 15

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ

3 / 15

Տանկ Տ-34-85

4 / 15

«Ռուսսկիե վիտյազի» և «Ստրիժի» խմբերը Մոսկվայի երկնքում

5 / 15

«Յարս» շարժական գրունտային հրթիռային համալիրի ինքնավար արձակման կայանքներ

6 / 15

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ և հատուկ նշանակության «Տիտան» զրահամեքենաներ

7 / 15

Տանկ Տ-80ԲՎՄ

8 / 15

«Հիացինտ» ինքնագնաց հրետանային կայանքներ

9 / 15

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

10 / 15

Սու-25 գրոհիչներ

11 / 15

Տանկ Տ-90Մ «Ճեղքում»

12 / 15

Ռազմական տեխնիկայի շարասյուներ

13 / 15

«Յարս» շարժական գրունտային հրթիռային համալիրի ինքնավար արձակման կայանքներ

14 / 15

Ինքնագնաց հրետանային կայանքներ «Մստա-ՍՄ»

15 / 15

Հրետանային համազարկ Մոսկվայի հաղթանակի զորահանդեսին՝ Կրեմլի պատերի մոտ