ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում լռության րոպե է հայտարարել

Մետրոնոմի հնչյունների ներքո հյուրերը ոտքի կանգնեցին՝ լուռ հարգանքի տուրք մատուցելու պատերազմի հերոսների սխրանքի և զոհվածների հիշատակի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը:
«Հայտարարվում է լռության րոպե»,- դիմել է պետության ղեկավարը Կարմիր հրապարակում հավաքվածներին, շքերթի մասնակիցներին ու հյուրերին:
Մետրոնոմի հնչյունների ներքո հյուրերը ոտքի կանգնեցին՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմի հերոսների սխրանքի և զոհվածների հիշատակի առջև։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։