ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին և շնորհավորել վետերաններին տոնական օրվա առիթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վետերանները Մոսկվա են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ։
ՀՀ վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել քաջառողջություն:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել մայիսի 8-ին։ Նա երեկ ներկա է եղել ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի անունից տրված պաշտոնական ճաշին։ Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: