ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Մոսկվա, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ ՀՀ վարչապետը վաղը կմասնակցի Մեծ հաղթանակի 80–ամյակին նվիրված շքերթին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Երեկ ԱԺ–ում նա կրկին վերահաստատեց իր մասնակցությունը տոնական շքերթին, նաև չբացառեց տարբեր հանդիպումները միջոցառման շրջանակում։
Հիշեցնենք նաև` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու, նշել էր, որ հայկական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված խնդիր չի տեսնում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու դեպքում։