ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Մահացել է միջազգային հարաբերություններում նեոլիբերալիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ «փափուկ ուժի» հայեցակարգի հեղինակ Ջոզեֆ Նայը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կառավարման դպրոցին։
«Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որի միջազգային հարաբերություններում իշխանության բնույթի մասին գաղափարները ազդեցություն են թողել քաղաքական գործիչների, գիտնականների և ուսանողների սերունդների վրա և դարձրել նրան աշխարհի ամենահայտնի քաղաքական մտածողներից մեկը, մահացել է 88 տարեկանում», - ասվում է X սոցցանցում Քենեդիի դպրոցի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մարտին Նայը «Financial Times»-ի համար գրված հոդվածում քննադատել էր Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այն չի նպաստում աշխարհում Միացյալ Նահանգների ազդեցության ամրապնդմանը։ Քաղաքագետը կարծում էր, որ իշխանությունը հիմնված է ոչ միայն ռազմական հզորության և տնտեսական հարկադրանքի վրա, այլև կարող է ձեռք բերվել գրավչության միջոցով։ Եվ երկարաժամկետ հեռանկարում, հաճախ «փափուկ ուժն» է հաղթում։